Հետևեք մեզ։

ՀՀ-ն հստակ դիրքորոշում ունի ամենասեղմ ժամկետում ստորագրել խաղաղության համաձայնագիրը՝ արդեն իսկ համաձայնեցված տեքստով․ Արարատ Միրզոյան

11:12, 27 սեպտեմբեր 2024
ՀՀ-ն հստակ դիրքորոշում ունի ամենասեղմ ժամկետում ստորագրել խաղաղության համաձայնագիրը՝ արդեն իսկ համաձայնեցված տեքստով․ Արարատ Միրզոյան

Սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ։

Ի շարունակություն հունիսին ՀՀ ԱԳ նախարարի այցի ժամանակ Տալլինում կայացած քննարկումների՝ Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի մշակման ուղղությամբ իրականացված քայլերի և առաջիկա անելիքների շուրջ։

Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել հուլիսին վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ ԵՄ խորհրդի կողմից կայացված որոշմանն Էստոնիայի աջակցության համար և հույս հայտնել, որ հետագա համատեղ քայլերը թույլ կտան ՀՀ քաղաքացիների համար ապահովել շոշափելի արդյունքներ՝ եվրոպական ձգտումներին համահունչ։

Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարը հանգամանալից անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ ներդրվող ջանքերը՝ ընդգծելով ՀՀ հստակ դիրքորոշումն այն ամենասեղմ ժամկետում արդեն իսկ համաձայնեցված տեքստով ստորագրելու վերաբերյալ։