ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը միջուկային դոկտրինի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը վտանգավոր հռետորաբանություն է անվանել։ Նրա խոսքով՝ Մոսկվան վերանայելով դոկտրինը՝ ցանկանում է վախեցնել դաշինքի անդամներին։
«Ռուսական միջուկային հռետորաբանությունը վտանգավոր է և անխոհեմ: Մենք ուշադիր հետևում ենք, թե ինչ է անում Ռուսաստանը»,- իր ելույթի ժամանակ ասել է Ստոլտենբերգը, մեջբերում է Reuters-ը:
Սեպտեմբերի 25-ին նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց ռուսական միջուկային դոկտրինի պարզաբանումների մասին։ Թարմացումները ներառում են միջուկային զսպման ենթակա երկրների և ռազմական դաշինքների կատեգորիաների ընդլայնում: Որոշվել է նաև, որ ցանկացած ոչ միջուկային, բայց միջուկային պետության մասնակցությամբ ագրեսիան պետք է դիտարկել որպես նրանց հարձակում Ռուսաստանի վրա։ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դոկտրինի փոփոխությունն ազդանշան է անվանել ոչ բարեկամ երկրների համար։