Հանրահայտ կարծիք կա` մարդասպանը, գողը միշտ վերադառնում են իրենց հանցագործության վայրը: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հերթս Մենուա Հարությունյանի մայրը`Կարին Տոնոյանը` անդրադառնալով իշխանությունների` Եռաբլուր այցին:
«Նրանք գալիս են այստեղ հրճվելու, իրենց արյունախում, արյունառուշտ հոգուն սնունդ տալու համար, իրենք չեն գալիս այստեղ ցավելու կամ ցավակցելու համար»,- ասաց Կարին Տոնոյանը։
Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում Էրդողանի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը՝ պատասխանել է.
«Հատուկ են պատերազմից մեկ օր առաջ հանդիպել, անընդհատ այնպես են անում, որ մենք մռնչանք ցավից, բայց եթե ուզում ես ինձ հզորացնել՝ ինձ անընդհատ ցավեցրու: Որովհետև այդ ցավը աստիճան ունի և ազգային ցավից առյուծներ են ծնվելու»,- ասել է Տոնոյանը հավելելով, որ ազգի փրկությունը ուսուցիչների ձեռքում է։