Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է հոկտեմբերի 26-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների գործընթացին արտաքին աննախադեպ միջամտության մասին։
«Նման միջամտություններ նախկինում էլ եղել են, սակայն ներկա ընտրություններին դրսի միջամտությունը հատկապես ինտենսիվ է։ Սա շատ ցավալի է, բայց ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա որևէ մեկը չի կարող յուրովի ձևավորել վրաց ժողովրդի կամքը։ Հետեւաբար, սրանից ելնելով, այս միջամտությունը ոչ մի ազդեցություն չի ունենա»,-ասել է նա։
Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հայտարարել էր, որ վերջին երեք շաբաթվա ընթացքում իշխող «Վրացական երազանք» կուսակցության քննադատությանն ուղղված արտասահմանյան երկրներից հոդվածների, հեռուստատեսային հաղորդումների և հայտարարությունների տարածման շուրջ 90 դեպք է գրանցվել։