Հետևեք մեզ։

Մեզ ժեշտ պետք չէ, այս այգին մի հատ չբարեկարգե՞նք, փողը մեզնից, նախագիծը՝ ձեզնից․ Փաշինյանը՝ Ջուջևանում (տեսանյութ)

14:56, 29 ապրիլ 2023
Մեզ ժեշտ պետք չէ, այս այգին մի հատ չբարեկարգե՞նք, փողը մեզնից, նախագիծը՝ ձեզնից․ Փաշինյանը՝ Ջուջևանում (տեսանյութ)
Չնախատեսված կանգառ ունեցա Ջուջեւանում, որտեղ քաղաքացիները մասնակցում էին շաբաթօրյակին: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
 
«Պայմանավորվեցինք, որ կառավարության ֆինանսավորմամբ կբարեկարգվի գյուղի այգին, հանգստի համար կստեղծվեն հարմարավետ պայմաններ», - գրել է վարչապետը։
 
 
Փաշինյանը նախ շնորհավորել է Ջուջևանի բնակիչներին «Քաղաքացու օրվա» առթիվ, ապա շրջելով գյուղի այգում, դիմել է քաղաքացիներին․ «Այս այգին մի հատ չբարեկարգե՞նք։ Կառուսել բան, պետք է փոխենք։ Նախագիծը ձեզնից, փողը մեզնից, անելն էլ ձեզնից»,- ասաց վարչապետը։
 
Մանրամասները՝ տեսանյութում։