Հետևեք մեզ։

Այս հակամարտության խորը ցավի արձագանքը տարածվում է ամբողջ տարածաշրջանում. Պլեշինգերն այցելել է Եռաբլուր

15:41, 27 սեպտեմբեր 2024
Այս հակամարտության խորը ցավի արձագանքը տարածվում է ամբողջ տարածաշրջանում. Պլեշինգերն այցելել է Եռաբլուր
Այսօր լրանում է 44–օրյա պատերազմի մեկնարկի չորրորդ տարելիցը։ ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Յեն Պլեշինգերը այցելել է Եռաբլուր։
 
«Մենք հիշում ենք զոհերին՝ նրանց, ովքեր կորցրել են կյանք, տուն և հարազատներ։ Այս հակամարտության խորը ցավի արձագանքը տարածվում է ամբողջ տարածաշրջանում։
 
Եվրոպական միության կազմավորման հիմքում համերաշխության ձգտումն է ու անցյալ ողբերգություններից վերցված դասերը։
 
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը տուժածների կողքին է և վերահաստատում է իր անսասան աջակցությունը խաղաղության, հաշտեցման և արդարության հաստատմանը։ Միասին մենք կշարունակենք աշխատել հանուն ապագայի, որտեղ գերակայում է հարատև խաղաղությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։