Հետևեք մեզ։

Գնել Սանոսյանն ընդունել է «ՀՀ 8 մարզերում աղբահանության ինտեգրված համակարգի ներդրման» ծրագրի ուսումնասիրություն իրականացրած կազմակերպությունների ներկայացուցիչներին

16:14, 27 սեպտեմբեր 2024
Գնել Սանոսյանն ընդունել է «ՀՀ 8 մարզերում աղբահանության ինտեգրված համակարգի ներդրման» ծրագրի ուսումնասիրություն իրականացրած կազմակերպությունների ներկայացուցիչներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «ՀՀ 8 մարզերում աղբահանության ինտեգրված համակարգի ներդրման» ծրագրի նախնական ուսումնասիրություն իրականացրած «GWCC Interival ZT GmbH» և «ՋինՋ» ՍՊԸ կազմակերպությունների ներկայացուցիչներին:
 
Նախնական ուսումնասիրության աշխատանքներն իրականացվել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ:

Ողջունելով հյուրերին՝ ԳնելՍանոսյանը խոսել է ՎԶԵԲ-ի հետ ունեցած համագործակցությունից, իրականացված մի շարք ծրագրերից, կարևորել աշխատանքների հետագա շարունակականության ապահովումը։
 
Ընկերության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և նշել՝ ծրագրերի իրականացման արդյունավետ կազմակերպման համար կարևոր է ակտիվ համագործակցությունը։
 
Հյուրերը  մանրամասն ներկայացրել են Հայաստանում կոշտ կենցաղային թափոնների կառավարման  նախնական ուսումնասիրման մի քանի տարբերակներ։
 
Նախարարը հետաքրքրվել է ներկայացրած տարբերակների ֆինանսական, ռելիեֆային, տրանսպորտային  և մյուս բաղադրիչների մանրամասնություններով և առանձնահատկություններով։