Քիչ առաջ ArmLur.am-ն ահազանգ է ստացել, որ ժամը 15։30-ի սահմաններում Մաշտոցի 5 հասցեում՝ Փակ շուկային կից կանգառում, կապիշոնով տղամարդը մոտեցել է երեխային և հարցրել անունը։
Հարցին ի պատասխան երեխան լռել է և մոտեցել կանգառում սպասող մարդկանց, սակայն տղամարդը կրկին մոտեցել է և հարցրել թե որ ավտոբուսին է սպասում։ Երեխան պատասխանել է, որ հայրիկին է սպասում, որից հետո տղամարդն անմիջապես հեռացել է՝ անցնելով դիմացի մայթ։
Ավեղի վաղ ոստիկանությունից հաղորդել էին, որ 57-ամյա տղամարդը, ով փորձել է առևանգել 2 անչափահասի, ձերբակալվել է։ Կատարվում է քննություն։