Հետևեք մեզ։

Թույլ չտալ ոստիկանի կերպարը արատավորող որևէ գործողություն. ՆԳՆ-ում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն

17:36, 27 սեպտեմբեր 2024
Թույլ չտալ ոստիկանի կերպարը արատավորող որևէ գործողություն. ՆԳՆ-ում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն

 

Սեպտեմբերի 27-ին Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն՝ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորությամբ։

Խորհրդակցությանը մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, նրա տեղակալները, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, ծառայությունների, տարածքային վարչությունների ու բաժինների ղեկավարներ։

Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել բարեխիղճ ծառայության համար, նշել, որ պետք է բացառել կարգապահական թեկուզ աննշան խախտումները՝ ոստիկանի բարեվարքությունը համարելով համակարգի վարկն ու հեղինակությունը բարձր պահելու կարևոր նախապայման:

Ներքին գործերի նախարարը անդրադարձել է ՆԳՆ կադրային ռազմավարությանը, որի հիմքում աշխատանքի գնահատման և առաջխաղացման քաղաքականությունն է։ 

Նա խոսել է նաև Ներքին գործերի նախարարության բարեփոխումերի շրջանակում ծառայողների սոցիալական երաշխիքների բարելավման հնարավորությունների մասին։

Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանն իր հերթին անդրադարձել է կառուցվածքային փոփոխություններին, կարևորել պատշաճ կարգապահությունը՝ ոստիկանության բոլոր օղակներում։

Նա հորդորել է ծառայել սրտացավ և թույլ չտալ ոստիկանի կերպարը արատավորող, վարկաբեկող որևէ գործողություն։

Ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանն  ու Կարեն Հակոբյանը ներկայացրել են նոր ձևավորվող Համայնքային ոստիկանությանը, հասարակական կարգի պահպանմանը և ծառայությանը առնչվող մի շարք հարցեր։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են  նաև հանրապետությունում օպերատիվ իրավիճակը, արձանագրված հանցագործությունների դեպքերը։