ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել է Իրաքի եզդիական համայնքի առաջնորդ ընտանիքի ներկայացուցիչների հետ:
ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են 2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից եզդիներով բնակեցված Իրաքի Սինջար քաղաքի վրա տեղի ունեցած հարձակումների հետեւանքով ստեղծված իրավիճակին վերաբերող խնդիրները, անդրադարձ է կատարվել ճամբարներում տիրող անբարենպաստ պայմաններին, երեխաների առողջական եւ ուսուցման հարցերին: Նշվել է, որ դեռեւս 2600 եզդի կանանց եւ աղջիկների ճակատագրերը անորոշ են:
Համայնքի ներկայացուցիչները Ռուստամ Բաքոյանին են ներկայացրել խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները: