ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը Հայաստանում ֆրանսիական համալսարանի կողմից արժանացել է 2022-2023 ուսումնական տարվա լավագույն դասախոսի մրցանակին։
Մրցանակը շնորհվել է համալսարանի ուսանողների շրջանում անցկացվող՝ դասավանդման որակի վերաբերյալ ամենամյա հարցումների արդյունքների հիման վրա։
Պարոն Այվազյանն ունի դասավանդման տարիների փորձ, իսկ Հայաստանի ֆրանսիական համալսարանում դասավանդում է 2006 թվականից՝ հանդիսանալով «Քրեական դատավարություն» առարկայի դասախոս։