Հետևեք մեզ։

«Պարի ծիսական և բանահյուսական ենթատեքստը»․ գիտաժողով՝ նվիրված Գագիկ Գինոսյանի հիշատակին

17:12, 27 սեպտեմբեր 2024
«Պարի ծիսական և բանահյուսական ենթատեքստը»․ գիտաժողով՝ նվիրված Գագիկ Գինոսյանի հիշատակին

Սեպտեմբերի 27-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Պարի ծիսական և բանահյուսական ենթատեքստը» եռօրյա գիտաժողովը՝ նվիրված ազգագրական պարերի մասնագետ, հասարակական գործիչ Գագիկ Գինոսյանի հիշատակին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։

 

Գիտաժողովին մասնակցեցին գիտնականներ և հետազոտողներ Հայաստանից և արտերկրից։

 

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը։

 

«Պարարվեստը մեր մշակույթի կարևոր բաղադրիչն է։ Այն գործողությունների շարք է, որն իր շարժումներով որոշակի խոսք է ասում աշխատանքի մասին, սիրո մասին, պատերազմի մասին։ Այս տեսակետից պարն ունի գիտական հետազոտական նշանակություն, և այս գիտաժողովը կարևոր է, որպեսզի ոչ միայն մեկնաբանի պարը որպես արվեստի տեսակ, այլև մշակվեն մեթոդներ, սկզբունքներ պարը որպես արվեստի տեսակ զարգացնելու համար։ Շատ ողջունելի է, որ գիտաժողովը նվիրված է պարարվեստի նվիրյալ Գագիկ Գինոսյանի հիշատակին», - ասաց ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները