Հետևեք մեզ։

Վրաստանում իջեցվել են պետական դրոշները

19:28, 27 սեպտեմբեր 2024
Վրաստանում իջեցվել են պետական դրոշները

Աբխազիայի պատերազմում զոհվածների հիշատակի և Սոխումիի անկման օրվա կապակցությամբ Վրաստանում իջեցվել են կառավարության, խորհրդարանի, նախագահի աշխատակազմի և այլ պետական ​​հաստատությունների շենքերի դրոշները։

 

Աբխազիայում պատերազմը սկսվել է 1992 թվականի օգոստոսի 14-ին և տևել 13 ամիս 13 օր՝ մինչեւ 1993 թվականի սեպտեմբերի 27-ը։

 

Տարբեր տվյալներով՝ զինված հակամարտության ընթացքում 10-30 հազար մարդ է զոհվել, ավելի քան 300 հազարը տեղահանվել է։