Հետևեք մեզ։

Սևանում «Մարիա» հանգստյան տան տանիքում հայտնաբերվել է տղամարդու մարմին

17:42, 27 սեպտեմբեր 2024
Սևանում «Մարիա» հանգստյան տան տանիքում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել հոսանքահարման հետևանքով: Ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժնում օպերտատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Մարիա» ռեզորթում տղամարդու դի կա:

 

Ինչպես հայտնում Shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված հանգստյան տան տանիքի վրա հայտնաբերել են Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Վասիլի Ս.-ի դին:  Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս տանիքի վրա աշխատանքներ կատարելու նպատակով բարձրացել է այնտեղ ու անզգուշաբար գլխով դիպել է տանիքի վրայով անցնող 10 հազար կիլովատ լարին, ինչի հետևանքով հոնսանքահարվել և տեղում մահացել է:  

 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին քննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Վերլուծական

Ամենաընթերցվածները