Հետևեք մեզ։

Կրեմլը Արևմուտքին մեղադրել է Կալինինգրադի մարզը մեկուսացնելու փորձի համար

19:52, 27 սեպտեմբեր 2024
Կրեմլը Արևմուտքին մեղադրել է Կալինինգրադի մարզը մեկուսացնելու փորձի համար

Արևմտյան երկրներն ամեն կերպ փորձում են մեկուսացնել Կալինինգրադի մարզը՝ բարդացնելով մարզի տարանցումն ու տրանսպորտային հաղորդակցությունը Ռուսաստանի հիմնական տարածքի հետ։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին հայտնել Է ՌԴ նախագահի օգնական և ծովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշևը։

 

«Արևմտյան երկրները հնարավորինս դժվարացնում են բեռների և ուղևորների տարանցումը Կալինինգրադ»,- ասել է պաշտոնյան՝ նշելով, որ անհրաժեշտ ապրանքների 80 տոկոսի տեղափոխումը մարզ փաստացի սահմանափակ է։

 

Ստեղծված պայմաններում Ռուսաստանի իշխանությունները ստիպված են շտապ վերակողմնորոշվել Կալինինգրադի մարզը մատակարարող ծովային երթուղիների հարցում, ընդգծել է Պատրուշևը։