Հետևեք մեզ։

Էրդողանն ԱՄՆ-ից ակնկալում է այլ վերաբերմունք Թուրքիայի նկատմամբ

21:00, 27 սեպտեմբեր 2024
Էրդողանն ԱՄՆ-ից ակնկալում է այլ վերաբերմունք Թուրքիայի նկատմամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ԱՄՆ-ից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին:

 

Նա ընդգծել է, որ Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններում առկա դժվարությունները շարունակվում են:

Էրդողանը նաև նշել է, որ ցանկանում է առաջիկայում ԱՄՆ-ում անցկացվելիք ընտրություներից հետո փոփոխություններ տեսնել Թուրքիայի նկատմամբ Ամերիկայի կողմից վարվող քաղաքականության մեջ:

 

«Ես ցանկանում եմ, որ նա, ով նախագահ ընտրվի, չվերաբերվի նախորդ ղեկավարի պես: F-35-ի խնդիրը շարունակվեց ոչ միայն հարգարժան Դոնալդ Թրամփի ժամանակաշրջանում, այլև նրանից հետո:

 

Թե՛ հանրապետականները և թե՛ ժողովրդավարները կրկին ու կրկին հիասթափեցնում են մեզ: Արդյո՞ք նոր ժամանակաշրջանում ևս կշարունակվի այս քաղաքականությունը: Տեսնենք»,- հավելել է նա: