Հետևեք մեզ։

Երևանում հրդեհ է բռնկվել թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում

19:07, 27 սեպտեմբեր 2024
Երևանում հրդեհ է բռնկվել թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրազի փողոցում՝ «Շանթ» ռեստորանային համալիրի հարևանությամբ, երթուղային ավտոբուսից ծուխ է նկատվում: Հայտնում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայր են ժամանել ՓԾ Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհ է բռնկվել թիվ 39 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսի շարժիչի հատվածում:   Բարեբախտաբար վարորդ Հարություն Հովհաննիսյանը շուտ է նկատել և ահազանգել «9-11»:Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Վերլուծական

Ամենաընթերցվածները