ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Գորը ծիծաղելի է համարել, որ Ադրբեջանը հյուրընկալելու է COP29-ը, հայտնում է ANCA գործակալությունը։
«Զավեշտալի է, որ նավթային պետությունը երրորդ տարին անընդմեջ հյուրընկալում է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության կոնֆերանսը»,- ընդգծել է ԱՄՆ նախկին փոխնախագահը:
Ալբերտ Գորը 2007 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ շրջակա միջավայրի պաշտպանության և կլիմայի փոփոխությանն ուղղված հետազոտությունների համար: