Հեռու չէ այն օրը, երբ բոլորս միասին Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում պատարագ կմատուցենք մեր հերոսաբար զոհված տղաների Սուրբ հիշատակի համար…: Այս մասին գրել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:
«Հեռու չէ այն օրը, երբ մարած օջախները, նորից կծխան, կլուսավորվեն և կվերագտնեն իրենց իսկական տերերին…
Հեռու չէ այն օրը, երբ բոլորս միասին մեր անառիկ Շուշիիում հանդիսավոր շքերթ կանցկացնենք մեր վերջնական և վճռական Հաղթանակի և Ազատագրման համար…
Հեռու չէ այն օրը, երբ ժամանակավոր պարտությունը կփոխարինենք Հաստատուն Հաղթանակով…
Եվ Կհաղթենք մեր Ամենազոր Բարձյալի և մեր Հավաքական Ուժի շնորհիվ։
Ի՛ Գործ»: