Անկարան ձգտում է ստանալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակ։ Այս մասին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է Anadolu գործակալությունը։
«Թուրքիան ձգտում է դառնալ մշտական անդամ, սակայն դեռևս ոչ մի արդյունքի չի հասել»,- ասել է Էրդողանը՝ Ստամբուլում ուրբաթօրյա աղոթքից հետո լրագրողների հետ զրույցում։
Միևնույն ժամանակ Էրդողանը նշել է, որ Անվտանգության խորհրդի ներկայիս մշտական անդամներն աջակցություն չեն ցուցաբերում այս ուղղությամբ Թուրքիայի ձգտումներին։