Հետևեք մեզ։

«Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնելու նոր ուղիներ ենք փնտրում». Միցոտակիս

22:28, 27 սեպտեմբեր 2024
«Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնելու նոր ուղիներ ենք փնտրում». Միցոտակիս

Հունաստանի վարչապետ Կիրյակոս Միցոտակիսը ելույթ է ունեցել «Միացյալ ազգերի կազմակերպության» (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

 

Նա, անդրադառնալով Թուրքիա-Հունաստան հարաբերություններին, նշել է, որ դրանք լավացնելու նպատակով շարունակում են նոր ճանապարհներ փնտրել:

 

«Կլիմայական փոփոխությունների և միգրացիայի հարցում մեր ընդհանուր խնդիրների լուծման համար համագործակցելու էլ ավելի մեծ հնարավորություն կա: Մենք բաց ենք պահում մեր բոլոր կապի միջոցները՝ հնարավոր ամեն տեսակ լարվածությունը թույլացնելու նպատակով»,- հավելել է նա:

 

Բացի այդ, Միցոտակիսը հայտարարել է, որ երկու երկրների միջև ավելի քան 40 տարի տնտեսական խնդիրներ կան: