Անգլիայի տարբեր մասերում շուրջ 650 շենք է ջրի տակ անցել ուժեղ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների պատճառով։ Այս մասին ասվում է շրջակա միջավայրի պահպանության գործակալության հայտարարության մեջ, որը հրապարակվել է ուրբաթ օրը բրիտանական կառավարության կայքում։
Ավելի վաղ հաղորդվել էր Անգլիայի մի քանի կոմսություններում շուրջ 200 շենքի ջրի տակ անցնելու մասին։