Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը լիբանանցի իր գործընկեր Աբդալլահ Բու Հաբիբի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լիբանանի ժողովրդի հետ Ռուսաստանի համերաշխության մասին և ցավակցություն է հայտնել Լիբանանի և Իսրայելի միջև հակամարտության կտրուկ սրման պատճառով մարդկային կորուստների կապակցությամբ:
Լավրովի և Բու Խաբիբի հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, հայտնել են ռուսական գերատեսչությունից: