Դաղստանի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, տուժել է 11 մարդ։
Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը հանրապետության կառավարությանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել բենզալցակայանի պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և տուժածներին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է տարածաշրջանի ղեկավարի վարչակազմի Telegram ալիքում:
«Դաղստանի Հանրապետության կառավարությանը՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ զոհվածների ընտանիքներին և տուժածներին օգնություն ցուցաբերելու համար», - ասվում է հրամանագրի տեքստում: