Հետևեք մեզ։

Վահան Կոստանյանը Ուգանդայի պետնախարարի հետ մտքեր է փոխանակել Չմիավորման շարժման շրջանակներում արդյունավետ համագործակցության շուրջ

10:18, 28 սեպտեմբեր 2024
Վահան Կոստանյանը Ուգանդայի պետնախարարի հետ մտքեր է փոխանակել Չմիավորման շարժման շրջանակներում արդյունավետ համագործակցության շուրջ

Սեպտեմբերի 25-ին, Նյու Յորքում, ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Ուգանդայի ԱԳ պետնախարար Օկելո Հենրի Օրյեմի հետ,  հաղորդում է ԱԳՆ-ն։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ուգանդայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով աշխատանքներ տանել բարձր տեխնոլոգիաների, կրթության, առողջապահության և մի շարք այլ ոլորտներում օրակարգի հարստացման ուղղությամբ։ Այդ համատեքստում կարևորվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև բազմակողմ հարթակներում, մասնավորապես՝ Չմիավորման շարժման շրջանակներում արդյունավետ համագործակցության շուրջ։