44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի շարք ծնողներ, հասարակական-քաղաքական գործիչներ «Սպանված քաղաքացու օրը» հիշատակի հավաք անցկացրեցին ՀՀ ազգային ժողովի շենքի դիմաց:
Ելույթներից հետո նրանք երթով շարժվեցին դեպի Հյուսիսաին պողոտա՝ Քայլող մարդու արձանի մոտ, որը փաթաթեցին կարմիր կտորով և դրա վրա փակցրեցին իշխանության ներկայացուցիչների, Փաշինյանի և Աննա Հակոբյանի լուսանկարները։ «Կարմիր լաթի վրա մեր երեխաների կյանքերը լափած մարդակերներն են»,-ասաց զոհված զինծառայողի մայրը՝ Նաիրա Մելիքյանը։