Եվրոպական խորհրդարանի Լյուքսեմբուրգի պատգամավոր Ֆերնանդ Կարթեյզերը նամակ է հղել ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիքովին։ Նա նամակում հույս է հայտնել, որ COP29 hամաժողովին ընդառաջ Բաքուն քայլեր կձեռնարկի հայ ռազմագերիների և պահվող անձանց ազատ արձակման ուղղությամբ։
Կարթեյզերը X-ի իր օգտահաշվում հրապարակած նամակում նշել է՝ ողջունելի կլինի Ադրբեջանի իշխանությունների հանձնառությունը՝ պահպանելու ԼՂ հայկական մշակութային ժառանգությունը։
«Բաքուն պետք է երաշխավորի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, պահպանի հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում, ազատ արձակի քաղբանտարկյալներին»,-գրել է նա և իր նամակում նշել հայ ռազմագերիների և պահվող անձանց՝ Բաքվի կողմից պաշտոնապես հաստատված անունները։