Հետևեք մեզ։

Հայաստանը և Պաղեստինը ստորագրել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման համատեղ կոմյունիկե

11:31, 28 սեպտեմբեր 2024
Հայաստանը և Պաղեստինը ստորագրել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման համատեղ կոմյունիկե

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Մուստաֆայի հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ։

ՀՀ ԱԳ  նախարար Արարատ Միրզոյանը և Պաղեստինի Պետության վարչապետ Մուհամեդ Մուստաֆան ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Պաղեստինի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ կոմյունիկե։