Հետևեք մեզ։

«Հայաստանի արագ սպառազինումը խաղաղության օրակարգին սպառնացող վտանգ է». Բայրամովը՝ Բերբոկին

12:52, 28 սեպտեմբեր 2024
«Հայաստանի արագ սպառազինումը խաղաղության օրակարգին սպառնացող վտանգ է». Բայրամովը՝ Բերբոկին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկին։

 

Այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

 

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Գերմանիայի միջև առկա երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև  տարածաշրջանում առկա իրավիճակը։

 

Բայրամովը խոսել է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի մասոն։ Նա նշել է, թե «Հայաստանի Սահմանադրության և օրենսդրական փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, ինչպես նաև ասել, թե Հայաստանի արագ սպառազինումը խաղաղության օրակարգին սպառնացող վտանգ է»։