ԱՄՆ դեսպան Քվինն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ ներքին գործերի նախարարությանը և Ոստիկանությանը առևանգված ԱՄՆ քաղաքացուն անվնաս վերադարձնելու և մեղավորներին բացահայտելու հարցում գործադրած ջանքերի համար:
«Այս համագործակցությունը ցույց է տալիս, թե ինչեր կարող են անել մեր երկրները, երբ համատեղում են ջանքերը հանուն մեր քաղաքացիների բարօրության և անվտանգության»,-ասված է դեսպանության տարածած հայտարարության մեջ: