«Հեզբոլլահ»-ի առաջնորդի սպանությունից հետո Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին տարհանվել է անվտանգ տարածք։
Այս մասին հայտնում է «Reuters»-ը։
Նշենք, որ որոշ ժամանակ առաջ իսրայելական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել շեյխ Հասան Նասրալլայի սպանության մասին։
Նշվել է նաեւ, որ «Հեզբոլլահի» առաջնորդի հետ վերջին կապը հաստատվել է սեպտեմբերի 28-ին։ Բեյրութի վրա Իսրայելի ավիահարվածներից հետո Նասրալլան այլեւս կապ չի հաստատել իր կողմնակիցների հետ։
Մինչ այժմ «Հեզբոլլահը» ոչ հաստատել է, ոչ հերքել իր առաջնորդի մահը։