Հետևեք մեզ։

Գնել Սանոսյանը այցելել է Հյուսիս-Հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի շինհրապարակ

13:52, 28 սեպտեմբեր 2024
Գնել Սանոսյանը այցելել է Հյուսիս-Հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի շինհրապարակ

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այցելել է Հյուսիս-Հարավ (Քաջարան-Ագարակ) 32 կմ ծրագրի Մ2 գործող միջպետական ճանապարհի 360-րդ կմ-ին հարակից տարածքի շինհրապարակ։
 
Նախարարին ներկայացվել է, որ ըստ ժամանակացույցի, առաջիկայում նախատեսված է սկսել թունելի փորման և կամուրջների կառուցման աշխատանքները։
 
Ճանապարհի մյուս հատվածներում ակտիվ շինարարական աշխատանքեր են ընթանում և հաշվի առնելով շինարարության տեմպերի և ծավալների աճը՝ գրեթե կրկնակի ավելացել է շինհրապարակում առկա աշխատող տեխնիկաների քանակը՝ նախկին 80-ի փոխարեն դառնալով 150։
 
ՀՀ ՏԿԵ նախարարը նշել է, որ անհրաժեշտ է պատշաճ կերպով համագործակցել՝ լուծելու բոլոր խնդիրները, մեծացնելու աշխատանքերի տեմպերը՝ միաժամանակ ուշադրության կենտրոնում պահելով կատարված աշխատանքների որակը։
 
Նախարար Սանոսյանը կանգառ է կատարել նաև Մեղրու տրանսպորտային հանգույցում, որն ըստ նախագծի, ունենալու է էստակադաներ։