Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ տեղի ունեցավ շատ արդյունավետ քննարկում ԵՄ-ի և Հայաստանի միջև համագործակցության և Հայաստանի կայունության բարձրացմանն ուղղված մեր համատեղ աշխատանքի շուրջ, այդ թվում՝ տնտեսական ոլորտում։
Այս մասին X-ի իր օգտահաշվում գրել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) տնտեսական և գլոբալ հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Սայմոն Մորդյուն։