«Հեզբոլլահը» պաշտոնապես հաստատել է շարժման առաջնորդ Հասան Նասրուլլայի մահը։ Նախօրեին Բեյրութում մոտ տասը պայթյունների շարք էր տեղի ունեցել։ Ի թիվս այլ բաների, իսրայելական զինվորականները թիրախային ավիահարված էին հասցրել «Հեզբոլլահի» գլխավոր շտաբին, որը գտնվում էր բնակելի շենքերի տակ։
Շաբաթ օրը Իսրայելի պաշտպանության բանակը պաշտոնապես հաստատել է Նասրուլլայի և շիական շարժման հարավային ճակատի հրամանատար Ալի Քարքիի լիկվիդացումը։