Հետևեք մեզ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է գեներալ Գրիգորի Խաչատուրովի հանրային պաշտպանության նախաձեռնող խմբի անդամներին

17:46, 29 ապրիլ 2023
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է գեներալ Գրիգորի Խաչատուրովի հանրային պաշտպանության նախաձեռնող խմբի անդամներին

Ապրիլի 29-ինՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է գեներալ Գրիգորի Խաչատուրովի հանրային պաշտպանության նախաձեռնող խմբի անդամներին։

Նորին Սրբությանն են ներկայացվել գեներալի ձերբալակալման իրավաչափության խնդիրներն ու դրա հետ կապված մտահոգությունները։ Նախաձեռնող խմբի անդամները կարևորել են գենարալ Խաչատուրովի վայրկյան առաջ ազատ արձակման հրամայականը։

Հանդիպմանն Ամենայն Հայոց Հայրապետն իր գնահատանքը բերեց նախաձռնության առիթով և իր օրհնությունը փոխանցեց նախաձեռնող խմբի անդամներին։