Ես քաղաքականությունից հեռու մարդ եմ, բայց շատ եմ սիրում երկիրը, պետականությունը, հային, Հայաստանն առհասարակ, ես ոչ մի երկրի բարեկեցիկ կյանք չեմ փոխի իմ Երևանի, Հայաստանի հետ։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը։
Հարցին, թե հա՞շտ է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ, Ռուբեն Մաթևոսյանն ասաց․ «Դե գիտեք ինձ, ինձ չէ, որ պետք է տաք այդ հարցերը, ես դրա պատասխանը երևի թե չունեմ, բարոյական իրավունքը չունեմ։ Ես ժողովրդի ձայնն եմ, ժողովրդի երգիչն եմ, Աստված ինձ ստեղծել է նրա համար, որպեսզի ես երգեմ պարզապես»։
Irakanum.am-ի դիտարկմանը, թե պարզապես որոշ երգողներ նաև քաղաքականությամբ են զբաղվում, Մաթևոսյանն ասաց․ «Քաղաքականությամբ ընդհանրապես չեմ զբաղվում, դրանով պետք է զբաղվի քաղաքագետը, բայց ոչ արվեստագետը»։