Ես իշխանության հետ ինչ գործ ունեմ, այ ցավդ տանեմ։ Այս մասին Մայր Աթոռում՝ Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողության մեկնարկին ասաց նախկին բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, պատասխանելով իշխանությունների կողմից եկեղեցին թիրախավորելու մասին հարցին։
«Ուզում եմ ազգս ուրախ լինի, միայն նման ուրախ առիթներով հանդիպենք։ Ուզում եմ, որ հավատքով լինենք, որովհետև հավատքը բոլորիս ուժ է տալիս, եթե հավատքով ու միասնական լինենք, բոլորս էլ ուժեղ կլինենք»,-ասաց Աբրահամը։