Հետևեք մեզ։

Արմենն ասում էր՝ Նիկո՛լ, գնա․ Նաիրա Զոհրաբյան

17:53, 29 ապրիլ 2023
Արմենն ասում էր՝ Նիկո՛լ, գնա․ Նաիրա Զոհրաբյան

Անցկացվեց «Սպանված քաղաքացու օրը» հիշատակի հավաքը, որի ընթացքում ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Նիկոլ Փաշինյանին կոչ արեց գնալ իշխանությունից, և հիշեցրեց դատարան դահլիճում մահացած Արմեն Գրիգորյանի խոսքերը։


«Արմենն ասում էր՝ Նիկո՛լ, գնա, որ էլ զոհ չլինի, Նիկո՛լ, գնա, որ էլ երեխա չմեռնի, Նիկո՛լ, գնա, որ մեր հայրենիքը փրկենք։ Դուք սպանել եք Արմենին և Արմենին սպանողները հայկական ՆԵՄԵՍԻՍ-ի առաջին շարքերում են լինելու։ Կրկնում եմ Արմենի բառերը՝ գնա, որ էլ հայ չմեռնի»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Նշենք, որ իշխանությունը յուրաքանչյուր տարվա ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը սահմանել է «Քաղաքացու օր»։