Հետևեք մեզ։

Հզբոլլահը երդվել է շարունակել իր պայքարը՝ ի հիշատակ Նասրալլահի և մյուս զոհված ընկերների

18:21, 28 սեպտեմբեր 2024
Հզբոլլահը երդվել է շարունակել իր պայքարը՝ ի հիշատակ Նասրալլահի և մյուս զոհված ընկերների

Այսօր՝ շաբաթ, սեպտեմբերի 28-ին, 2024 թվականին, Հզբոլլահի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահը զոհվել է իսրայելական օդային հարձակման հետևանքով Բեյրութի հարավային արվարձաններում: Հզբոլլահի ղեկավարությունը հաստատել է նրա մահը և նրան բնութագրել որպես «մեծ նահատակ, քաջ առաջնորդ և իմաստուն հավատացյալ»:

 

Հայտարարության մեջ նշվում է, որ Նասրալլահը միացել է Քերբելայի նահատակների շարքին և կոչ է արվում շարունակել նրա ուղին՝ պայքարելով թշնամու դեմ և աջակցելով Պաղեստինին ու Գազային հատվածին:

 

Հզբոլլահը երդվել է շարունակել իր պայքարը՝ ի հիշատակ Նասրալլահի և մյուս զոհված ընկերների: Կազմակերպությունը կոչ է արել իր մարտիկներին մնալ հավատարիմ դիմադրության ու զոհաբերության ուղուն: