Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփ նահանգի գյուղերից մեկում կրակոցների հետևանքով զոհվել է 17 մարդ՝ հայտնում է Reuters-ը:
Ոստիկանությունը հայտարարել է, որ սկսել են որոնել կասկածյալներին:
Հարավային Աֆրիկան աշխարհում սպանությունների ամենաբարձր ցուցանիշն ունի: Այնտեղ ամեն տարի գրանցվում է սպանության մոտ 20 հազար դեպք: