Այսօր Սրբալույս Մյուռոնի օրհնության ժամանակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տարածած ուղերձում ասվում է.
«Դիմում ենք միջազգային հանրությանը, մեր քույր եկեղեցիներին, եկեղեցական և դիվանագիտական ներկայացուցիչներին, որպեսզի ազդու միջոցներ ձեռնարկեն՝ զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներն ու ուժի դիրքերից ներկայացվող նորանոր պահանջները,
Ինչպես և վերադարձնելու Հայաստանից զավթված սահմանամերձ տարածքները, պաշտպանելու բռնի տեղահանված արցախահայության ոտնահարված իրավունքները, ազատ արձակելու գերեվարված հայորդիներին»: