ԲՐԻԿՍ-ի դերը պետք է ընդլայնվի միջազգային ասպարեզում, հատկապես տնտեսական հարցերում, այդ կազմակերպությունը պետք է դառնա նոր բևեռ, և դա բոլոր անդամների պահանջն է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին:
«Կան շատ երկրներ, որոնք պատրաստ են միանալ BRICS-ին, և դա ցույց է տալիս, որ ԲՐԻԿՍ-ն իր տեղն է բացում նոր աշխարհակարգում»,- հավելել է նա։
Հիշեցնենք՝ Հայաստանը մասնակցելու է BRICS-ի, ինչպես նաև ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովներին։
BRICS-ի գագաթնաժողովը նախատեսված է հոկտեմբերի 22-24-ը՝ Կազանում։