Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ «Հըզբոլլահի» ղեկավար Հասան Նասրալլայի սպանությունը համարում է ահաբեկչության դեմ պայքարում «Իսրայելի ամենաարդարացված գործողություններից մեկը»։
«Նասրալայի սպանությունն Իսրայելի ամենաարդարացված գործողություններից մեկն է ահաբեկչության դեմ պայքարում։ Նա իր կյանքը նվիրել էր Իսրայելի ոչնչացմանը և ավելի քան 30 տարի ղեկավարել է Իսրայելի դեմ ահաբեկչական գործողությունները՝ մինչև իր վերջին օրը: Նա արժանի էր նման ճակատագրի»,- ընդգծել է Կացը։