Բեյրութի Բուրջ ալ-Ղազալ կամրջի մոտ լիբանանյան զրահատեխնիկա է տեղակայվել հնարավոր բախումների սպասումով՝ «Հեզբոլլահի» հայտարարությունից հետո, որ անցած գիշեր Իսրայելի օդային հարձակման հետևանքով սպանվել է իր առաջնորդ Սեյեդ Հասան Նասրալլան, հայտնում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Կամուրջը բաժանում է շիաների Հանդալա ալ-Ղամի թաղամասը քրիստոնեական Աքրաֆիա թաղամասից։ Նախկինում երկու կողմերի բնակիչների միջեւ բախումներ են տեղի ունեցել։