Հետևեք մեզ։

Ամուլսարի ոսկու հանքի գործարկման ժամկետները մնում են անփոփոխ. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար

20:32, 28 սեպտեմբեր 2024
Ամուլսարի ոսկու հանքի գործարկման ժամկետները մնում են անփոփոխ. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար
Հանքի գործարկմամբ երկրում բավարար ոսկու հանքաքար կլինի ոսկու շահավետ վերամշակման համար։
 
 
Ամուլսարի ոսկու հանքի գործարկման ժամկետները մնում են անփոփոխ. խոսքը 2025-ի առաջին կիսամյակի մասին է: Այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը՝ Ծաղկաձորում Հայաստանի լեռնամետալուրգիական ձեռնարկությունների միության կողմից կազմակերպված «Mining Armenia» համաժողովում։
 
 
Նրա խոսքով՝ հանքավայրը կառավարող «Lydian» ընկերությունը լրացուցիչ պաշարների հետախուզում չի իրականացնում, այլ կենտրոնացած է նախկինում կառուցված ենթակառուցվածքի կրկնակի գնահատման վրա:
 
 
 
Հարությունյանը հավելել է, որ ժամկետների աննշան փոփոխություններ հնարավոր են աշխարհաքաղաքական իրավիճակի հետ կապված ֆինանսական գործոնների պատճառով: Սակայն, նույնիսկ այդ ռիսկերը հաշվի առնելով, կառավարությունը հայտարարված ժամկետներից էական շեղումներ չի ակնկալում։
 
 
Նա նաև նշել է, որ հանքի գործարկմամբ երկրում բավարար քանակությամբ ոսկու հանքաքար կլինի ոսկու շահավետ վերամշակման համար: Սակայն բանկային ձուլակտորների թողարկումն ավելի շատ քաղաքական հարց է, քանի որ խոսքը գնում է միջազգայնորեն ճանաչված վճարային միջոցի ստեղծման մասին։