Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանումներ) հրամանատարի օպերատիվ հարցերով տեղակալ, գեներալ-մայոր Աբբաս Նիլֆորուշանը զոհվել է նախօրեին Բեյրութին հասցված հարվածի հետևանքով:
Ավիահարվածը հասցվել է նախօրեին շիական «Հզբոլլահ» շարժման ղեկավարության խորհրդակցության ժամանակ։
Այս մասին հայտնել է Mehr գործակալությունը՝ այլ մանրամասներ չներկայացնելով:
Ինչպես պնդում է Al Hadath հեռուստաալիքը՝ վկայակոչելով իսրայելական աղբյուրները, շիական կազմակերպության շտաբի վրա հարձակման ժամանակ հզոր ավիառումբեր են կիրառվել բունկերները խոցելու համար։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր և տասնյակ տուժածներ: