Հետևեք մեզ։

Իսրայելը ցանկանում է ստեղծել առիթ՝ ԱՄՆ-ին Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ ներքաշելու համար. Լավրով

22:05, 28 սեպտեմբեր 2024
Իսրայելը ցանկանում է ստեղծել առիթ՝ ԱՄՆ-ին Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ ներքաշելու համար. Լավրով

Իսրայելը ցանկանում է ստեղծել առիթ՝ ԱՄՆ-ին Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ ներքաշելու համար, այդ պատճառով փորձում է ամեն կերպ սադրել Իրանին և «Հեզբոլլահին»։ 

 

Լավրովը վատ ստացված իմպրովիզացիաներ է անվանել Զելենսկու խոսքերը՝ Ռուսաստանի կողմից ատոմակայանների վրա հարձակվելու պլանների մասին եւ ավելացրել, որ Զելենսկին ցանկանում է ՆԱՏՕ-ի երկրների ուղղակի ներգրավում մարտական գործողություններում։ 

 

ՌԴ ԱԳ նախարարը նաեւ հայտարարել է, որ իրեն զարմացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից Ռուսաստանի ասոցիացումը Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Եվրոպայի «գերներկայացվածության» մասին հայտարարության մեջ։