ՌԻԱ Նովոստի-ն հայտնում է, որ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը զինվորականների հետ խորհրդակցություն է անցկացնում Լիբանանում ռազմական գործողությունների ընդլայնման վերաբերյալ, հայտնել է հրեական պետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Պաշտպանության նախարար Յոավ Գալանտը ներկայումս գնահատում է գործառնական իրավիճակը՝ կապված հյուսիսային ճակատում Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) գործողությունների ընդլայնման հետ։ Խորհրդակցությանը մասնակցում են ՑԱԽԱԼ-ի գլխավոր շտաբի պետը, Գործառնական վարչության պետը և ռազմական հետախուզության պետը», - ասված է հաղորդագրության մեջ։