Լավրովի հայտարարությունների հիմնական կետերը բարձր շաբաթվա միջոցառումներին մասնակցության արդյունքների մամուլի ասուլիսում հրապարկել է ՏԱՍՍ-ը.
Գուտերեշը հանդիպման ժամանակ չի խոսել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջուկային զինանոցի կրճատման հնարավորությունների մասին:
ՌԴ-ն հանդես է գալիս Մերձավոր Արևելքում մարդկանց կյանքերի փրկության օգտին, այլ ոչ թե մտածում է որևէ դիրքորոշման վրա ազդեցության մասին:
Իրանի ղեկավարները իրենց խիստ պատասխանատու են պահում Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում:
ՌԴ ԱԳ նախարարը ՉԺՀ-ից և Բրազիլիայից հարցրել է Ուկրաինայի վերաբերյալ նրանց խաղաղ նախաձեռնությունների կոնկրետ բովանդակության մասին, այս հարցը դեռ քննարկման փուլում է: Երկրները դեռ գործողությունների ծրագիր չունեն:
Ֆրանսիան և Շվեյցարիան չեն կարող համարվել չեզոք երկրներ Ուկրաինայի հարցում, նրանց մասնակցությունը ՉԺՀ-ի և Բրազիլիայի հանդիպմանը հարցեր է առաջացնում:
ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է կամք դրսևորի և կատարի իր գործառույթները Մերձավոր Արևելքի իրավիճակի վերաբերյալ, ԱՄՆ-ն խոչընդոտում է:
ՌԴ-ն չի լսել ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամների թիվը 10-ի հասցնելու գաղափարի մասին:
Թուրքիան և Սիրիան երկխոսության գաղափարներ ունեն, այդ թվում՝ քրդական հարցի վերաբերյալ: ԱՄՆ-ի դիրքորոշումը խնդիր է ներկայացնում թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման գործընթացում:
ՌԴ-ի նախաձեռնությունները Եվրասիական անվտանգության և անկախ վճարային մեխանիզմների վերաբերյալ լավ արձագանք են գտնում աշխարհում:
Ուկրաինան ավելի փոքր է դառնում ամեն անգամ, երբ խափանվում են բանակցությունները ՌԴ-ի հետ: