Սեպտեմբերի 28-ին Երևանում տեղի է ունեցել Սամբոյի միջազգային մրցաշար, որին ներկա էին Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը, երկու տասնյակից ավելի երկրների պատվիրակություններ, մարզասերներ ամբողջ աշխարհից: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում։
«Այսօր հիանալի մարզական տոն է, երկրորդ անգամ է կայանում այս խոշոր իրադարձությունը, որն ունի աննախադեպ մրցանակային ֆոնդ։ ՀՀ-ում սամբոն ՀԱՕԿ ուշադրության կենտորում է, և պետք է փաստենք, որ Գագիկ Ծառուկյանը մարզաձևի զարգացմանը նպաստում է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում»,-իր խոսքում ասել է Վասիլի Շեստակովը։
Նրա կարգադրությամբ՝ հաջորդ տարվանից «Գագիկ Ծառուկյանի գավաթ» միջազգային մրցաշարին կտրվի ավելի բարձր՝ «աշխարհի գավաթ» կարգավիճակ և այդ կապակցությամբ հասցեատիրոջն է փոխանցվել աշխարհի գավաթը։
Մանրամասները տեսանյութում․